Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ մաքսային օրենսգիրքը ինքնասպանություն է Հայաստանի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
media-kentron

«Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի առկայությունը նշանակում է, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից»,-կարծում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը։ Նրա կարծիքով՝ նոր փաստաթուղթը շատ մոտ է ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Եղիազարյանը նշեց, որ ամռանը ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է մաքսային օրենսգրքի ընդունում, որը եթե Հայաստանը ստորագրի, ապա դա կլինի ինքնասպանություն. «Դա նաև ենթադրում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հակասություններ, իսկ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»։ Քննարկմանը ներկա՝  տնտեսագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես ցանկացել է պահպանել հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց այնպես, որ ԵՏՄ-ն չխանդի։ Ըստ նրա՝ շրջանակային համաձայնագրից հանվել է խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին դրույթը, ինչը, ըստ Իգիթյանի, պետք է ապահովեր Հայաստանի տնտեսական զարգացումը. «Իսկ հիմա մենք պարզապես Եվրամիության հետ ձեռք ենք բերել գործընկերության համաձայնություն»։