Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ին ոչ ոք իրավունք չունի քաղաքականությունից խոսել». Սարգիս Քլոյան (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-34

 Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հավաքը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Մարտի 1-ը բոլորի համար գարնան առաջին օրն է, բայց Մարտի 1-ի զոհերի հարազատների համար այսօր սև ու սգի օր է. «Ամեն տարի այս օրը գալիս ենք հրապարակ, հիշում ենք, գնում ենք Մյասնիկյանի արձանի մոտ: Մարտ 1-ի օրը ոչ ոք իրավունք չունի քաղաքականությունից խոսելու, միայն ու միայն հարգելու ենք մեր երեխաների հիշատակը»,-ասաց նա: Սարգիս Քլոյանը հավատում է, որ Մարտի 1-ը բացահայտվելու է. «Շատ շուտով, երբ լինի իշխանափոխություն, կբացահայտվի ամեն բան: Հայաստանի երեք դատական ատյաններով մենք անցնելու ենք, մեր գործերը ՄԻԵԴ-ում են»: