Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ին տեղի ունեցածի գլխավոր մեղավորները երկուսն են». Ն. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից քայլերթով դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան գնացին «Ելք» դաշինքի անդամները: Նիկոլ Փաշինյանը հիշում է, որ 2008-ի Մարտի 1-ին չէին էլ պատկերացնում, որ կարող է նման բան լինել. «Ամենավատ մղձավանջում անգամ անհնար է պատկերացնել, որ  պետությունը իր սեփական ժողովրդի դեմ կօգտագործի մարտական զենք»: Ըստ պատգամավորի, սպանությունների մեղավորները պատժված չեն, քանի որ դա շղթայական էֆեկտով կբերի  գլխավոր մեղավորների վրա. «Տեղի ունեցածի գլխավոր մեղավորները երկուսն են: Այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը ասում էր՝ ամեն ինչ նկարահանված է, մենք ցույց կտանք, ես համոզված եմ, որ նկարահանված է, բայց մենք չենք  տեսել, որովհետեւ դա գործի կարեւոր մասն է»: