Topfinding.com` կյանքին որակ հաղորդեք

«Topfinding.com»  կայքը սպառողներին է ներկայացնում Հայաստանում գործող ֆիրմաների մասին պատմող ծրագրի շարք։ Ներկայացվող տեղեկատվությունը կօգնի կատարել նպատակաուղղված ընտրություն։  

Տան մթնոլորտն ու ճաշակը ամփոփում են Ձեր ընտրած վարագույրները։

Ընտրե՛ք ճաշակով և բարձրորակ վարագույրներ Նարե Դեկոր խանութ սրահում

Նարե Դեկոր  խանութ սրահը քաղաքամայր Երևանում գործում է շուրջ 10 տարի և առաջարկում եվրոպական արտադրության բարձրորակ վարագույրներ՝ համագործակցելով իսպանական «Comersan»-ի, անգլիական «Queens park»-ի  և այլ  հայտնի արտադրողների հետ ։  Այս խանութ սրահի տասնամյա հաջողությունն այսօր կարող ենք բնորոշել մե՛կ բառով. «պրոֆեսիոնալիզմ»։

1

 

Որովհետև միմիայն պրոֆեսիոնալ մոտեցումը կարող է կամուրջ դառնալ արտադրողի և սպառողի միջև։ Վարագույրի ձևը, կտորի որակը, գունային խաղը և դիզայնը ուղղակի կապ ունեն տան ներսում տիրող տրամադրության ու հարմարավետության զգացողության հետ։ Նարե Դեկորն առաջարկում է նաև վարագույրների համար նախատեսված աքսեսուարների և այլ պարագաների լայն տեսականի։

Առաջարկում է նաև աթոռի ծածկոցների,սփռոցների և անձեռոցիկների տեսականի նախատեսված ռեստորանների և հյուրանոցների համար

image-0-02-05-8f3198c9a96f79341b593edc9cccfd67644236db38cb6773606a50bd128dd37b-v

Չափագրումն կարն ու տեղադրումը կատարվում է ԱՆՎՃԱՐ։

Գործում է մինչև 70%  զեղչ նշված տեսականու համար։

Նարե  Դեկոր խանութ սրահը առաջարկում է նաև տեքստիլի ամենատարբեր պարագաներ։

Խանութ սրահում  վաճառվում է «Pavia», «English home» և «Tac» անկողնային պարագաների անկրկրկնելի տեսականին, որոնք առանձնանում են իրենց յուրահատուկ դիզայնով և բարձր որակով; Այստեղ առկա են բրդե, բամբուկե, հակաալերգիկ, օրթոպեդիկ, կապոկե, բմբուլե բարձեր և ծածկոցներ, ինչպես նաև բամբակե և բամբուկե սրբիչներ;

Ի լրումն՝ ասենք, Նարե Դեկորում կա նաև կաշվե բազկաթոռների բազմերանգ և լայն տեսականի, որոնք շատ հարմարավետ են և հաճելի տրամադրություն են ստեղծում ամբողջ բնակարանում, հատկապես՝ մանկական սենյակներում։

 Այսպիսով, այցելում եք մե՛կ անգամ, Ձեզ անհրաժեշտը գտնում  ՄԻԱՆԳԱՄԻՑ։

Նայե՛ք աշխարհին՝ բացելով Նարե Դեկորի վարագույրները…

 

Հասցե. Դավիթ Անհաղթի 9/5։

Հեռ. 091 00 50 20 և 077 00 50 20։

Ֆեյսբուքյան էջ՝ Nare Décor։

«Gogi Style» գեղեցկության սրահ

gogii

Կյանքը կատարյալ է դառնում գեղեցկության շնորհիվ։ Հիշելով այս ճշմարտությունը, հիշենք մեկ այլ՝ կարևոր ճշմարտություն. կանայք գեղեցկության կրողներ են, բայց նրանց գեղեցկությունը, այսօր, շեշտվում՝ լրացվում է դիմահարդարման արվեստով։ Այո. դիմահարդարումը արվեստ է նույնպես, և «Gogi Style» գեղեցկության սրահը արվեստի մակարդակով է իրականացնում դիմահարդարման ծառայություններ։ 

Իսկ ուրիշ՝ ի՞նչ։

«Gogi Style» գեղեցկության սրահը իրականացնում է վարսահարդարում, մատնահարդարում և կոսմետոլոգիա։ Այս ծառայությունները մատուցելիս՝  «Gogi Style»-ի առաջատար մասնագետները անպայման հաշվի են առնում մեր ազգին բնորոշ առանձնահատկություններ (հաստ հոնքեր, ավելորդ մազածածկույթ….)՝ դրսևորելով զուտ անհատական մոտեցում։

ggcՔաղաքակրթության առաջընթացին զուգահեռ՝ բարելավվում է մարդկանց կյանքի որակը։ Ժամանակն ու փորձը ցույց են տալիս, որ կանանց  շատ օգտակար միջոց է նաև մեզոթերապիան։ Սա մաշկը բարելավելու  ինովացիոն մեթոդ է։ Կուրսը ընդգրկում է 7-15 պրոցեդուրա՝ բժշկի հսկողությամբ։ Մեզոթերապիայի միջոցով այսօր վերացվում են  պիգմենտային բծեր,  վաղաժամ ծերության ախտանշաններ, փսորիազ, ճարպային կուտակումներ, մաշկի ցան, մազաթափություն…
«Gogi Style» գեղեցկության սրահում առաջնային և բարձր մակարդակի վրա են անթերի մաքրությունը, հիգիենայի ստանդարտներով աշխատանքը, ժպիտն ու խաթրաշահությունը, հաճախորդի կարծիքը բարձր գնահատելու կուլտուրան։

Այո, գեղեցկությունը ծնում է սեր։ Հետևե՛ք ձեր գեղեցկությանը, փափկասուն կանայք հայոց աշխարհի, և սիրվա՛ծ կլինեք։

«Gogi Style». Կոմիտաս, Վաղարշյան 23։

Հեռ.  091 296009, 077 296009

Ֆեյսբուքի էջ՝ Gogi Style։

ՆՈՐՈՒՅԹ. «ՄԱՐԻ»-Ն  ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐ ԺԱՄԱՆՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽԱՂԵՐ

govazd-3

Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում երեխաների հիմնական հիվանդությունների պատճառը հեռուստացույցն և համացանցն է: Երեխայի վրա համացանցի բացասական ազդեցության խնդիրն այսօր բոլոր ծնողների  մտահոգության ու անհագստության առիթ է դարձել: Այս հանգամանքը հաշվի առնելով «ՄԱՐԻ» հրատարակչությունը ստեղծել է «ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է, ԻՆՉԸ…», «ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ», «ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ», «ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ» և «ՀԵՔԻԱԹՆԵՐՈՎ ԼՈՏՈ-ՓԱԶԼ» հետաքրքիր, բազմաբնույթ ու զարգացնող խաղերը տարբեր տարիքային խմբի երեխաների համար: Երեխաների արդյունավետ և օգտակար ժամանցն ապահովող այս խաղերը նորույթ են ոլորտի շուկայում: Դրանց օգնությամբ երեխան բավական երկար ժամանակով կկտրվի համակարգչից ու հեռուստացույցից, կզբաղվի ուշադրությունը, տրամաբանությունը, հիշողությունը զարգացնող, ինչպես նաև նոր գիտելիքներ հաղորդող` ՙՄԱՐԻ՚ հրատարակչության առաջարկած այս հետաքրքրական խաղերով: 

«ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է, Ի՞ՆՉԸ…՚ անչափ գրավիչ և նոր ինտելեկտուալ հանելուկներով խաղը կզարգացնի Ձեր երեխայի տրամաբանությունը, կհարստացնի գիտելիքները: Խաղում ներկայացված տարբեր բարդության հանելուկների պատասխանները ճիշտ գուշակելու դեպքում խաղաքարով քայլ է կատարվում յուրօրինակ հուշումներով նկարազարդված խաղատախտակի վրա:

«ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ» խաղում ներառված են 64 տարբեր հեքիաթներից հատվածներ, որոնք ճիշտ գուշակելով` երեխաները գեղեցիկ նկարազարդ խաղատախտակի վրա հատուկ խաղաքարերի օգնությամբ առաջ են գնում` ճանապարհին հաղթահարելով տարբեր փորձություններ: Խաղը երեխաների մեջ արթնացնում է մրցակցային ոգի և հաղթելու կամք: 

Աշխարհագրական հարցերով հարուստ «ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ» խաղը  երեխաներին ոչ միայն գիտելիքներ կհաղորդի, այլև կսովորեցնի մինչև վերջ պայքարել և հասնել վերջնական նպատակին:  Ծովահենները կռվում են միմյանց դեմ` հարցերին պատասխանելով, իսկ ճիշտ պատասխանողը գրավում է մյուսի նավը, հարստությունն ու դղյակը:

Անչափ գրավիչ «ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍ»-ը  կզարգացնի երեխաների հիշողությունը, միտքն ու մատների շարժողունակությունը: Խաղ օգնությամբ փոքրիկները կսովորեն հաշվել, կճանաչեն մրգերը, բանջարեղենը, ընտանի կենդանիները:

«ՀԵՔԻԱԹՆԵՐՈՎ  ԼՈՏՈ-ՓԱԶԼԸ» ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող սեղանի խաղ է: Հետաքրքրաշարժ ու գունագեղ այս խաղը երեխաներին կտանի մեկ այլ շատ գրավիչ ու հրաշքներով լի` հեքիաթների աշխարհը: Ճիշտ գուշակելով և տեղադրելով համապատասխան քարտերը խաղատախտակի վրա երեխաները կստանան իրենց սիրելի հեքիաթներից որևէ մեկի գունազարդ նկարը:

Ձեռք բերեք  «ՄԱՐԻ» հրատարակչության առաջարկած այս խաղերը և մեկընդմիշտ լուծեք երեխաների ազատ ժամանակն ու հետաքրքիր ժամանցը արդյունավետորեն կազմակերպելու, դրանից օգուտ քաղելու` բոլորին մտահոգող խնդիրը:

Հեռ՝ 010 20-50-67, 093 63-50-66

TF զեղչի քարտի օգնությամբ կարող եք ստանալ առնվազն 10% զեղչ նշյալ ֆիրմաներում:

tf-logos-banner-7

Այլ ակցիաների շրջանակներում արդեն զեղչված տեսականու դեպքում հատուկ TF քարտապանների համար կկիրառվի 1-3% լրացուցիչ զեղչ։ TF զեղչի քարտեր ձեռք բերելու կամ ավելին իմանալու համար կարող եք զանգել՝ +374 96 917917, կամ գրել info@topfinding.com էլ.փոստին։

loading