Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականի հույսն իր կուսակցությունը չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
4957c136c574cf18765982710b0772e9

Պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր գիտի, որ Հանրապետականի անունից ընտրողներին ներկայանալն իրեն հաստատ չի օգնի, ավելին՝ կխանգարի։   Նա տեղյակ է Հանրապետականի հանդեպ ժողովրդի վերաբերմունքից: Իսկ դա իրեն ոչ մի լավ բան չի խոստանում. «Որովհետեւ հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար դա իր ազդեցությունը կթողնի իր ռեյտինգային վարկանիշի վրա»: Դա Սերժ Սարգսյանն էլ գիտի, չի թաքցնում Հանրապետական պատգամավորը: 1 միլիոնից ավելի ընչազուրկ մարդ կա Հայաստանում, եւ հաստատ այդպիսի երկրում իշխանությանը չեն սիրի. «Անապահով խավը մեծամասամբ  ուրեմն կաջակցի ընդդիմադիր ուժերին»:  Չնայած դրան, ինքը այն կարծիքին չէ, որ Հանրապետականը ընտրություններից հետո կրկին իր ձեռքը չի վերցնի իշխանությունը: Պարզապես գուցե դա այնքան էլ հեշտ չլինի. «Որոշ հնարավորություններ ունենք հաղթահարելու որոշակի արգելք, որը կարող է կորիզ դառնալ վաղվա մեծամասնության համար»: Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելիս նրա հույսը Հանրապետականի հեղինակությունը չէ, ինքը 5 անգամ պատգամավոր է եղել եւ գիտի, թե ինչի վրա կարող է խաղադրույք անել. «Ես իմ անձնական հնարավորությունները, իմ ընտանիքի անձնական հնարավորությունները տեսնելով, որ շատ տեղեր կաղում ենք, տեսնելով, որ պետության հնարավորությունները քիչ են, փորձել ենք մեր անձնական հնարավորությունները ի նպաստ օգտագործել տվյալ տարածքի սոցիալական շերտերի համար»: Սակայն հանրապետական պատգամավորը միշտ է դեմ եղել ռեյտինգային ընտրակարգին եւ դա ասել է իր կուսակցության նիստերի ժամանակ. «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե էս ժողովուրդը էլ խնդիրներ չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասեմ, իրար դեմ հանելու ենք»: Ի դեպ, լրագրողների հետ իր անկեղծությունը փոքր-ինչ մտահոգեց հանրապետական պատգամավորին, ընտրողները կարող են ճիշտ չհասկանալ. «Դուք ընենց բաներ եք անում, որ գնալու եմ ընդեղ, ինձ ձայն չտան աչքիս էլ երեւի»: