Միայնակ Գայլը դիմում է Հաց բերողին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը: Արայիկ Խանդոյանը իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին: «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին: Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ: Հիշեցնենք, երեկվանից Ազատության հրապարակում անժամկետ նստացույց են սկսել մի խումբ երիտասարդներ՝ Հաց բերողին ազատ արձակելու պահանջով։