Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՄԻՊ-ը կպատասխանի Ադրբեջանին (տեսանյութ)

Քաղաքականություն
mip

Հայերի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող օտարերկրացիները մեխանիկորեն դառնում են Ադրբեջան պետության հակառակորդ։ Այս անգամ Բաքվի թիրախում են հայտնվել Եվրախորհրդարանի պատգամավորները։ Արցախի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդություն իրականացրած եվրապաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Արցախի օմբուդսման Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմին հստակ պատասխան պետք է տրվի։ «Փորձելու ենք հնարավարինս մատչելի տեղեկատվություն տրամադրել և փորձել մոտիվացիա ստեղծել մեր գործընկերների մոտ` ավելի շատ ուշադրություն դարձնելու Արցախի հիմնախնդիրներին, Արցախում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ դա կլինի այցելությունների ձևով, դա կլինի գիտական գործունեության ձևով։ Սա մեզ հնարավորություն է տալիս Արցախը դարձնել միջազգային ուշադրության առարկա»։ Ադրբեջանն աշխատում է նաև այլ ուղղությամբ. Արցախ այցելած շուրջ 600 արտասահմանցիներ հայտնվել են նրա սև ցուցակում։ Արա Պապյանի գնահատմամբ՝ Բաքվի այս մարտավարությունը չի աշխատում և նա արդեն քրեական գործեր հարուցելով է փորձում ազդել Արցախ այցելողների վրա։ «Եվրամիության երկրների քաղաքացիների վրա սա չի կարող ազդել, սակայն խնդիրներ կարող են ունենալ պոլասահայերը՝ հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները»։ Արա Պապյանի գնահատմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործի հարուցումն ազդելու է նաև շարքային արտասահմանցիների՝ Արցախ այցելելու մտադրության վրա։ «Ես ինքս շատ հաճախ տարբեր մարդկանց հետ գնացել եմ Արցախ և իրենց դիրքորոշումները տարբեր են եղել։ Մարդիկ կային, որ խնդիր չունեին՝ լուսանկարվում էին, բայց մարդիկ էլ կային, որ տատանվում էին։ Մարդիկ էլ կային՝ հրաժարվեցին Արցախ գնալուց։ Պետք է անհատական տեսանկյունից նայել՝ում դեպքում ինչպես է»,- ասում է պարոն Պապյանը։ Նա հիշեցնում է, որ միջազգային իրավունքը տեղաշարժման որևէ արգելք չի սահմանում հակամարտություններ լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Նույնը պետք է տարածվի նաև Եվրախորհրդարանի պատգամավորների վրա։