Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավի կարգախոսներում էգոցենտրիզմն է. հոգեբան (տեսանյութ)

Քաղաքականություն
h3

Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է , որ քարոզարշավի կարգախոսներում ավելի շատ էգոցենտրիզմի երևույթն  է, այսինքն՝ իրենք իրենց տեսանկյունից են նայում, թե ինչ է պետք ժողովրդին։ Բացակայում է ժողովրդի տեսանկյունից  նայելու կարողությունը։ «Փոփոխություն» բառը մի քանի տեղ կրկնվում է, ընդ որում՝ փոփոխությունն  ընկալվում է որպես պաշտոնների վերափոխություն. բացակայում է «արդարություն» բառը, որի կարիքը իրականում ունի ժողովուրդը։ Արվեստագետ Ռուբեն Բաբայանի կարծիքով,  մեծ տարբերություն կա կարգախոսների եւ կյանքի միջեւ։ «Անհանգստացնում է այն, որ մարդիկ հերթ են կանգնում փող ստանալու համար եւ զբաղված են բացասական բաների արդարացմամբ։ Մարդը չունի մեկ շաբաթվա ուտելու գումարը, հետեւաբար կարելի է գումար վերցնել։ Սա վտանգավոր է, քանի որ երբ փնտրում ենք մեր մեղքերի պատճառները մեզանից դուրս՝ վտանգում ենք մեր ավելի լավ ապրելու հնարավորությունը»։