Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փառատոնի գալա համերգը՝ ուղիղ հեռարձակմամբ

Մշակույթ
smbatyan

Փետրվարի 28-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի Գալա համերգը: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Նարե Արղամանյանը: Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանում կայացող համերգը հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ դիտել հանրահայտ LiveList.com կայքով: Կայքը բացառիկ հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր անկյուններում ապրող երաժշտասերներին ուղիղ հեռարձակմամբ դիտել սպասված համերգներն աշխարհի ցանկացած կետից: Օնլայն ռեսուրսը երաժշտասերներին է ներկայացնում միայն լավագույն համերգները՝ դասականից մինչև փոփ (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Զուբին Մեթա, Սերժ Թանկյան, Ադել, Սելին Դիոն, Maroon 5 և այլն): Ուղիղ հեռարձակման հղումը՝ https://www.livelist.com/shows/gala-concert-of-the-8th-armenian-composers-art-festival-haro-stepanyan-fest