1 ամսում 7.000 քաղաքացի վերագրանցվել է (տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ շատ նախագծեր քառօրյայից քառօրյա են «տշվում», ու մասնավորապես խոսքը վերաբերում է 2014թ. Հս Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող իրենց նախագծին. «Մենք այսպիսով լավություն չենք անում, այլ իրավական գնահատական ենք տալիս այդ երեւույթին»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի պատախան՝ ասաց. «Մենք բոլորս ենք զբաղված, այդ հարցը ոչ թե ցեղասպանություն պետք է համարել, այլ որոշակի ջարդեր, կոտորածներ, ու բոլորս այդ հարցում համաձայն ենք: Շատ վատ երեւույթ է տեղի ունեցել, ու այս ընթացքում կարողացել ենք ինչ-որ ձեւով խոսել»:
https://youtu.be/JUA2HCpb_4EԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ նոր ԸՕ-ն միմյանց հետ կռվելու մասին հրովարտակ է. «Վերջերս պատգամավորության թեկնածուների միջեւ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ պետք է դատական գործ սկսել ոչ թե մասնակիցների, այլ ԸՕ հեղինակների վերաբերյալ, որ այս պատերազմական իրավիճակում սա պառակտում է բերում»: «Տարբերություն կա մեր հայացքների միջեւ... եթե քննարկման հարց կա, առանձին քննարկենք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
https://youtu.be/5Ud4Kav0UWQՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ոստիկանությունից հարցման միջոցով ստացել է մեկ ամսվա տվյալներ, ըստ որոնց՝ ավելի քան յոթ հազար քաղաքացի իր հին հաշվառումից դուրս է եկել ու նոր տեղ հաշվառվել. «Սա արտառոց թիվ է, իսկ որոշ դեպքերում գոծատուները վարչական լծակներով ստիպում են իրենց աշխատողներին դուրս գալ հին հաշվառումից: Նման տեղեկություններ ունենք ՀէՑ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի եւ մի շարք այլ հիմնարկների վերաբերյալ: Ոստիկանությունը իր նախաձենռությամբ պետք է պարբերաբար տեղեկանք հրապարակի, թե քանի քաղաքացի է դուրս եկել ու նոր տեղ գրանցվել: Այս երեւույթը, եթե ծավալվի, ապա քաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել ու սա պետք է գիտակցել ու հետագա պրոցեսների պատասխանատվությունը կընկնի իշխանության վրա»: https://youtu.be/pm9NXt4Xudg
Երբ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը սկսեց խոսել ընտրակաշառքից ու որպես օրինակ բերեց Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրությունները՝ ասելով, թե առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը կաշառք են բաժանել, Նիկոլ Փաշինյանը տեղից բղավեց՝ ասելով. «Էդ բոլոր բացառությունները դուք եք, ու բոլորի մասին մի ասեք էդպես»: «ՀԱԿ-ը հաստատ ընտրակաշառք չի բաժանել»,- նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
https://youtu.be/PTGrAFkSztoԻսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց պարտադիր կենսաթոշակային համակարգից եւ այդ առիթով մամուլի այն հրապարակումներից, թե ԲՀԿ-ն տարբեր փուլերում միմյանց հակասող քվեարկություններ է արել: «Ձայնալարերը այդքան պետք չէ ծանրաբեռնել, տիկին Զոհրաբյան, խոսեք հանգիստ. երբ խոսում եք հանգիստ, ավելի հաճելի եք, մի քիչ ցածր խոսեք»,- նկատողություն արեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
https://youtu.be/oMY0LsDPHhE