Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյան դաշինքը չի բացառում, որ նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի (տեսանյութ)

Քաղաքականություն
h-nk

Ծառուկյան դաշինքը ներկայացնող Մանուկ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ժամանակն է փոփոխությունների. «Երկրում առկա արտագաղթը,  տնտեսական անկումը հարկադրում են գնալու լուրջ փոփոխությունների»։ «Ելք» դաշինքը ներկայացնող Ալեն Սիմոնյանը հակադարձեց, որ 2008թ -ից «Բարգավաճ Հայաստանը» եղել է իշխանության մաս, եւ երբեւէ մեկը չի խանգարել զբաղվել  փոփոխություններով եւ շինարարությամբ։ Նա հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը ընտրությունների է գնում «Փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով,  եւ իրենց ցուցակի առաջին երեք համարների տակ հանդես եկող անձանց կենսագրությունը հաշվի առնելով՝ իրենք վստահ են, որ  իրենց շանսերը ընտրություններում բավական բարձր են եւ չեն քննարկում, թե քանի տոկոս են ունենալու։ «Գնում են մաքսիմալ ձայներ հավաքելու; Մենք երբեւիցե իշխանության մաս չենք կազմել, տնտեսական քանդմանը չենք մասնացել, եւ  եթե մենք մեծամասնություն կազմենք, մեր օրոք  քաղբանտարկյալներ չեն լինելու, մենք բացառում ենք Հանրապետականի հետ քաղաքական կոալիցիա կազմելը»։ Մանուկ Սուքիասյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն լինելով իշխանության մաս՝ կամովին հրաժարվել է դրանից, թեեւ կարող էր մնալ կոալիցիայում եւ քաղել իշխանության մաս կազմելու պտուղները։ «Ծրագրային տասնհինգ կետը իրականացնելու համար պետք է ունենալ ռեալ իշխանություն, իշխանության մաս կազմելը բավարար չէ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ կոալիցիաներում թելադրողը մի կողմն է միայն»։  Այդուհանդերձ, Մ. Սուքիասյանը չբացառեց ապագայում եւս Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. «Եթե խնդիր է դրված իշխանությունը վերցնելու, ապա նման հայտարարություն անելն անիմաստ է»,-ասաց Մ. Սուքիասյանը։  «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում ծրագրային դրույթներին, եւ մարտի 6-ին կհրապարակեն 30 կետից բաղկացած ծրագիրը։ «Հայկական վերածնունդի» ծրագրային դրույթները փաստարկված են եւ դրանցից շատերն արդեն իրագործված են։