Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Զուրաբյանն առաջարկում է շտապ փակ նիստ հրավիրել (տեսանյութ)

Քաղաքականություն
BTz4YtEeb6E

ԱԺ քառօրյային այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարևորեց պետական ընդհանուր ռազմավարությունը.  «Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել փակ նիստ, որի ժամանակ համակողմանիորեն կքննարկվի պայթունավտանգ իրավիճակը ու այս ճգնաժամի հաղթահարման ուղղությունները»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նախ ինքը պետք է հասկանա, թե այդ նիստում ինչ պետք է անեն. «Համենայնդեպս, կմտածենք»:  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսեց հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին` փորձելով տեղեկանալ` ինչ քննարկումներ կան այդ առումով։ «Մենք էլ ենք ուզում ամեն ինչ անել, որ այդ տղան դրսում լինի»: https://youtu.be/xUBcVI_6KqE ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կրկին անդրադարձավ հետախուզման մեջ գտնվող զինվորական պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիների մասին իր առաջարկին. «Թույլ տվեք մեր այդ քաղաքացիներին` սահմանված գումարը մուծել ու դուրս գալ հետախուզումից։ Դիմումները գրված են ու մարդիկ սպասում են ՀՀ վերադառնալուն»: https://youtu.be/QDwNszvaQV0