Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան-Դիանա Խոջագորյան զույգը

Սպորտ
sport-sexani-tenis

Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան»մարզական միության մարզադահլիճում: Աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Աբրահամյան), իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը (անձնական մարզիչ՝ Ֆելիքս Սարգսյան): Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան և Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան և Վարուժան Բաղդասարյան զույգը: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-ից 26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ՝ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն