Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կձևավորվի ՀՀ նետաձգության հավաքականը

Սպորտ
sport-netadzik

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է նետաձգության ՀՀձմեռային առաջնությունը, որին մասնակցել են 70-ից ավելի մարզիկներ: Կանանց պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Իրինա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Խաչատրյանը (անձնական մարզիչ՝ Բորիս Վասիլյան): Տղամարդկանց պայքարում առաջնության հաղթող է ճանաչվել Վիգեն Սմբատյանը (անձնական մարզիչ` Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Հրաչիկ Վարդանյանը (անձնական մարզիչ` Վարդան Ադամյան), իսկ երրորդը՝ Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան): Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի Հանրապետության նետաձգության հավաքականը, որի անդամները մեր երկիրը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Նշենք, որ նետաձգության ՀՀ ձմեռային առաջնությունն անցկացվել է 2017 թ. փետրվարի 23-ից 26-ը:     ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն