Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի. մանկատան երեխան ժամանակավոր լուծում չի ուզում (տեսանյութ)

Քաղաքականություն
kiraki-3

Հայաստանում գործում է 6 պետական և 4 մասնավոր մանկատուն: Այս հաստատություններից պետությունն ուզում է հրաժարվել. Բարեփոխումներն են պահանջում; 2016թ հունվարի 1-ի դրությամբ հանրապետության վեց պետական  մանկատներում ապրում է  660 երեխա, որոնց մեծ  մասին ծնողները մանկատուն են բերել սոցիալական դրդապատճառներով։ Այս հաստատություններում հայտնված երեխաների 95 տոկոսը գոնե մեկ ծնող ունի։ Պետությունը նպատակ ունի թե գիշերօթիկ հաստատությունները, թե մանկատները վերակազմակերպել ցերեկային կենտրոնների ու զարգացնել խնամատարի ինստիտուտը։ Սա հնարավոր եղավ, երբ 2005 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը աջակցություն տրամադրեց՝ վերանայելու ընտանեկան օրենսգիրքը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան մանկատներին հատկացվող գումարները կբավականացնեն 4 անդամ ունեցող 826 ընտանիքի տարեկան ծախսերը հոգալուն։ Կամ՝  1222 խնամատար ընտանիքի ՝ մանկատներից երեխաներին վերցնելու և խնամելու համար։ Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գոհ չէ, թե ինչպես է գործընթացն իրականացնում Հայաստանի կառավարությունը; Ի՞նչ խոչընդոտներ կան այս հարցում, ի՞նչ է սպասվում մանկատան սաներին ու շրջանավարտներին: ԿԻՐԱԿԻ հաղորդաշարի հյուրերն են Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության Երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը և Ամերիկյան համալսարանի ուսանող, նախկինում մանկատան սոցիալական աշխատող, մանկատան սան Սրբուհի Աղաբաբյանը: Թողարկման համար նյութեր են պատրաստել ՔՅԱՎԱՌ և ՔԱՄՈՒՏ ՀԸ մեր գործընկերները: