Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն հավասարվեց Ալեքս Ֆերգյուսոնին (տեսանյութ)

Սպորտ
a1mourinho

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում 3:2 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»:   Մանչեսթրցիների կազմում հաղթական գոլը խաղի 87-րդ րոպեին հեղինակեց շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:   «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմով 4-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթ: Մինչ այդ դա հոջողվել էր անել երկու լեգենդար մասնագետների՝ Բրայան Կլաֆին ու Ալեքս Ֆերգյուսոնին:   Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել եզրափակիչ խաղը: