Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տալ զոհվածների դիերի տարհանումը

Քաղաքականություն
FotorCreateGDd

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդես են եկել հայտարարությամբ փետրվարի 25-ի վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության Շփման գծում մարդկային զոհերի պատճառ դարձած նոր բախումների վերաբերյալ: «Համանախագահները կոչ են անում կողմերին՝ Շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ», - ասված է հայտարարությունում: Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին: