Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը՝ Սոֆիայի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Սպորտ
bachkov

Սոֆիայում կայացած բռնցքամարտի «Ստրանջայի» թվով 68-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկներից հաջող հանդես եկավ միայն Հովհաննես Բաչկովը: Մեր 64կգ քաշային բռնցքամարտիկը վստահ հաղթահարեց նախնական բոլոր փուլերը եւ մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Այրին Իսմետովի հետ: Հովհաննես Բաչկովը փայլուն անցկացրեց նաեւ իր վերջին մարտը եւ միավորներով հաղթանակ տարավ: Մեր մյուս 8 բռնցքամարտիկներն անհաջող հանդես եկան, չկարողացան հասնել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ եւ մնացին առանց մեդալների: Նշենք, որ այս տարվա մրցաշարին մասնակցեցին 35 երկրների 282 բռնցքամարտիկ (210 տղամարդ, 72՝ կին):