Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Հասարակություն
e2e4d0ac26c96016e2c0fc3f7da5c86e

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 08.00-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 08.00-ն, կդադարեցվի Գյումրի քաղաքի` Բուլվարային փողոցի և 10ա շենքի, Մարտի 8-ի փողոցի, Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի, Մեծ Բերդի և 202 տնակային տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: