Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը դեռեւս խաղաղ է տրամադրված «Մեծ մրցանակում»

Սպորտ
a1aronyan-1

  Շաևժայում ընթացող ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» առաջին փուլի մրցաշարում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:   Դրան մասնակցող Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը այս փուլում սեւ խաղաքարերով մրցեց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Հենց խաղասկզբում կողմերը մի քանի պարզ փոխանակումներ կատարեցին եւ արդեն 23-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեցին:   Լեւոն Արոնյանը յոթերորդ անգամ միավորը բաժանեց մրցակցի հետ: Նա այժմ 3,5 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը կրկին գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Շահրիյար Մամեդյարովը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:   Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ուժերը չափելու է ամերիկացի գրոսմասյտեր Հիկարու Նակամուրայի հետ, որն իր ակտիվում ունի 4 բալ եւ ներկայումս զբաղեցնում է 6-րդ տեղը:   Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ դառնալու համար հայ գրոսմայստերը վերջին երկու տուրերում պետք է ձգտի միմիայն հաղթանակի, հակառակ դեպքում դժվար կլինի վերադարձնել կորցրած վարկանիշային միավորները: