Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը գրավել է Հայաստանի չեմպիոնի դարպասը

Սպորտ
foot

Երեւանի «Ալաշկերտն» Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող ուսհավաքի շրջանակում անցկացրել է ստուգողական վերջին հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ալաշկերտցիները Սոլթ Լեյքում ուժերը չափել են տեղի «Ռեալի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հանդիպման 8-րդ րոպեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Դմիտրո Խովբոշան բազմաքայլ կոմբինացիայից հետո մոտ տարածությունից գրավել է դարպասը եւ բացել հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում Յուրա Մովսիսյանը վերականգնել է հավասարակշռությունը, իսկ հանդիպման վերջին վայրկյաններին դաշտի տերերը խփել են երկրորդ գոլը եւ տարել հաղթական՝ 2:1: Այդպիսով, Հայաստանի չեմպիոնն ավարտում է ամերիկյան ուսհավաքը եւ փետրվարի 26-ին վերադառնալու է հայրենիք: