Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուսակցությունների ցուցակներից ինքնաբացարկներ են եղել

Քաղաքականություն
kyhhh

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման և կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու մասին հարցերը: Առաջինը քննարկվեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակների հարցը, որոնց հետ կապված նշվեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված էին, մեկ-երկու փոքր տեխնիկական խնդիրներ կային, սակայն առարկություններ չկան։ Առանց քվեարկության կուսակցության ցուցակները գրանցվեցին։ Գրանցվեցին նաեւ ՀՅԴ, ՀՀԿ, ՀԿԿ, ՀՎԿ կուսակցությունները, Ելք դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, Օհանյան-Ըաֆֆի-Օսկանյան դաշինքը, Ծառուկյան դաշինքը։ Ի դեպ, մեկ թեկնածու Ծառուկյան դաշինքից ինքնաբացարկ է ներկայացրել՝ Սարիբեկ Հովոյանը, որի փաստաթղթերը հանվել են ցուցակից։ ՀԿԿ-ից ինքնաբացարկ են ներկայացրել Նորայր Պողոսյանը, Համլետ Հայրապետյանը, իսկ Հովիկ Ասատրյանի վերաբերյալ ԿԸՀ-ն ստացել է մահվան վկայական։ Նրանց փաստաթղթերը եւս հանվել են ցուցակից։ ՀՎԿ-ից ինքնաբացարկ է ներկայացրել Անահիտ Սեֆիլյանը։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից մերժվեց Վլադիմիր Առաքելյանի, Սամվել Մելիքյանի գրանցումը, քանի որ բացակայում են օրենքով սահմանված համապատասխան տեղեկանքները։ Ելք դաշինքից Վահագն Հովակիմյանը` որպես լիազոր ներկայացուցիչ, նշեց, որ ունի խորհրդատվական ձայնի իրավունք եւ ներկայացրեց առաջարկ. «Վերջին մեկ շաբաթում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ թեկնածուներից ոմանք, որոնք նաեւ գործատուներ են, իրենց ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներից պահանջում են ժամանակավորապես հաշվառման վայրը փոխել` տվյալ գործատուի օգտին քվե տալու համար։ Խնդրում եմ, որպեսզի ԿԸՀ-ն ընտրողներին պարզաբանի, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ այդ երևույթը քրեորեն պատժելի արարք է։ Ես բարձրաձայնում եմ գրանցված այդ թեկնածուների ապօրինությունների մասին ու կոչ եմ անում` հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նիստ է ընթանում, ավարտվելուց հետո կարող է նման հարց քննարկվել. «Օրակագին պետք է հետեւեք։ Ձեր ասածը ի գիտություն ընդունվեց, նստեք»։ Այնուհետև ԿԸՀ-ն վիճակահանությամբ որոշեց ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հերթական համարները` Ազատ դեմոկրատներ` 2-րդ համար, Ելք-1, Ծառուկյան դաշինք-4, Կոնգրես-ՀԺԿ դաշինք-5, ՀՅԴ-9, ՀԿԿ-7, Հ ՀԿ-6, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք-8, ՀՎԿ-3։