Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ պաշտպանել զինվորին

Սպորտ
unnamed-29-4

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց իսպանացի գրոսմայստեր Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց պարտիան եւ փորձեց առավելություն ստանալ: Երկարատեւ պայքարից հետո Լեւոն Արոնյանին հաջողվեց անցողիկ զինվոր ստանալ, սակայն այն խոցելի դիրքում էր գտնվում եւ հնարավոր չէր պաշտպանել: Արդյունքում, 48-րդ քայլին մեր շախմատիստը ստիպված խաղաղ դաշն կնքեց եւ վեցերորդ անգամ անընդմեջ կիսեց միավորը մրցակցի հետ: Վեց տուրից հետո Լեւոն Արոնյանը ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք եւ առայժմ ընթանում է 11–րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որոնք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: Վաղը կայանալիք 7-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կխաղա հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, որը այս մրցաշարում տարել է երկու հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն է կրել: