Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կխանգարի՞ Դաշնակցությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
15744

Հանրապետականի հետ կոալիցիայի մեջ լինելը Դաշնակցությանը չի վնասում։ Հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ի ներկայությանը չկասկածող այս սփյուռքահայը իր տեսակետն ունի։ «Կոալիցիայի մեջ լինելն իր տեսակետներն առաջ տանելու քաղաքականություն է»։ Մինչդեռ փորձառու քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը հակառակ կարծիքին է։ Կոալիցիան կխանգարի Դաշնակցությանն այս անգամ հասարակության առաջ ներկայանալու հարցում։ «Դրական ազդեցություն չի ունենա բոլոր դեպքերում։  Բայց իրենք իրենց հաշվարկներն ունեն, պատրաստ են նույնիսկ ոչ դրականի դեպքում էլ գնալու կոալիցիայի»։ Մեկ այլ քաղաքացի ՀՅԴ-ին նույն նժարի վրա չի դնի, օրինակ, Հայկական վերածննդի հետ։ «Դաշնակցությանը չէ, ինձ ավելի շատ դուր ա գալիս Արթուր Բաղդասարյանը։ Բաղդասարյանը ավելի նենց հարցեր է բարձրացնում, որ ոնց որ ուզում ես էդ հարցերը կարգավորվի»։ Դաշնակցությունն ունի իրեն հավատարիմ ընտրազանգվածը, որի վրա հույս է դրել։ «Իրենց համար ցավոք սրտի անընդհատ նվազում է, բայց հլա դեռ ունեն ինչ որ էլեկտորատ»։ Հույսը որևէ ուժի հետ չկապող մեկ այլ քաղաքացի Դաշնակցությանն ընդամենը հարգում է։ Այդ ուժի շանսերը ցածր են։ «Երևի մի հինգ տոկոս կհավաքեն»։ Դաշնակցությունը տարբեր ժամանակներում եղել է վերջին երկու նախագահների հետ նույն թիմում։ 2003-ին ՀՅԴ-ն մաս դարձավ ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի հետ ստեղծած կոալիցիայի։ Քոչարյանի հետ Դաշնակցականները մնացին կոալիցիայում 2006-ին գործընկեր ՕԵԿ-ի դուրս գալուց հետո էլ։ Դաշնակցությունը իշխանության հետ էր նաև 2008-ի  նախագահական ընտրությունից հետո։ Չնայած սեփական թեկնածու Վահան Հովհանիսյանի պարտությանը, նա դաշնակցեց ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի հետ։ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի ճանապարհները բաժանվեցին 2009-ի ֆուտբոլային դիվանագիտությունից հետո։ Բայց  7 տարի անց Դաշնակցականները , հուշագիր ստորագրելով ՀՀԿ-ի հետ,   կիսեցին  իշխանությունը։ 2017-ի խորհրդարանական ընտրությունից հետո էլ ՀՅԴ-ն Հանրապետականի ամենահավանական դաշնակիցն է համարվում։