Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կխնդրեմ` ամոթ չգոռաք, բրավո ասեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
exnukyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մոտ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո  որոշեց մերժել պաշտպանի բողոքը: Մինչ որոշման հրապարակումը,  Կարո Եղնուկյանը դատարանում  նշեց, որ դատավորը լավ տրամադրված չէր գործին եւ իր համար պարզից էլ պարզ է, որ բողոքը մերժվելու է: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ դուք պետք է գնաք եւ գաք միջնորդությունը մերժելով: Կխնդրեմ՝ ամոթ չգոռաք, որովհետեւ ամոթի բան չկա: Ես խնդրեմ բրավո ասեք եւ ծափահարեք, որովհետեւ այս դատավորը 150 տոկոսով պետք է մերժի»,- ասաց Կարո  Եղնուկյանը: Իսկ դատավոր Գագիկ Պողոսյանը արձագանքեց.  «Իհարկե դատարանը թույլ չի տա որեւէ մեկին վիրավորել, բայց հայտարարությունը որպես վիրավորանք կարող է գնահատել»: Պաշտպանական կողմը բողոքում էր Գլխավոր դատախազության  անգործության դեմ, քանի որ միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին կալանքը որպես խափանման միջոց վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, սակայն դատախազությունը մերժել էր՝ նշելով, որ միջնորդության մեջ որեւէ նոր  փաստարկ նշված չէր: «Նախաքննություն ավարտվել էր եւ գործի նյութերը տրամադրվել էր մեզ ծանոթանալու համար: Մի խումբ անձինք՝ այդ թվում պատգամավորներ, իրավապաշտպաններ, իրենց երաշխավորությամբ եւ դիմումով դիմել էին գլխավոր դատախազին»,- ավելացրեց  Տիգրան Հայրապետյանը: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան: