Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր երկու դահուկորդները մտել են եզրափակիչ փուլ

Սպորտ
sport-dahuk-24.02.

Ֆինլանդիայի Լահտիում մեկնարկած դահուկասպորտի աշխարհի առաջնությանը մասնակցում է  Հայաստանի հինգ ներկայացուցիչ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Աննա Մխիթարյանը: Տղամարդկանց մրցաշարում 10կմ դասական ոճի որակավորման փուլում Թադեւոս Պողոսյանը զբաղեցնելով 11-րդ տեղը եւ հաղթահարել առաջին արգելքը. Եզրափակիչ փուլում նրան կմիանան Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները, որոնք բարձր վարկանիշ ունեն եւ բաց թողեցին որակավորման փուլը։ Կանանց 5 կմ դասական ոճ մրցավազքում Կատյա Գալստյանը ցույց է տվել 7-րդ արդյունքը եւ նույնպես մտել եզրափակիչ փուլ: Իսկ ահա Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից: Արագավազքի դասական ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 95-րդ, Կատյա Գալստյանը՝ 80-րդ, Աննա Մխիթարյանը` 83-րդ տեղերը: Նրանք դուրս են մնացել հետագա պայքարից։