Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր խորհրդարան. մտքի տիտանների՞, թե՞ «տոհմացեղայինների» պայքար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FotorCrggeated

Արդեն ներկայացվել են խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Հայաստանն այլևս նախընտրական փուլում է։ Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ո՞ր ուժերն առավել մեծ հնարավորություն ունեն հայտնվելու Ազգային ժողովում` «Պրեսսինգ» ակումբում երեքշաբթի օրը տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին «Օրինաց Երկիր») անդամ և պատգամավորության թեկնածու Մհեր Շահգելդյանը, ««Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ)-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ և պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթևոսյանը։ Քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։