Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ

Պաշտոնական
roads1

Փետրվարի 23-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաեր են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներները Լեռնապար-Ապարան ճանապարհի 2 կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2101» մակնիշի 12 LO 592 և «Օպել աստրա» մակնիշի 33 DU 143 պետհամարանիշերով ավտոմեքենաները (4 ուղևոր): *** Փետրվարի 23-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայկասարի օբյեկտ կոչվեղ տարածքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 34-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 67 US 170 և ՎԱԶ-2102 մակնիշի 61 UO 952 պետհամարանիշերով ավտոմեքենաները: *** Փետրվարի 23-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Շորկոլա» կոչվող վանքի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժ.19:34-ին հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Land Rover Freelander մակնիշի 34 FA 653 և ВАЗ-2107 մակնիշի 34 SV 319 պետհամարանիշերով ավտոմեքենաները: *** Փետրվարի 23-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus LX470» մակնիշի 06 VA 077 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 23-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C280» մակնիշի 35 AG 520 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 23-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Land Cruiser» մակնիշի 16 PA 606 և «УАЗ» մակնիշի 13 ՏԼ 174 պետհամարանիշերով  ավտոմեքենաները  դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 23-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 LT 928 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է եկել արգելափակումից և շարունակել ընթացքը: Պարզվել է, նշված ճանապարհահատվածում՝ ձյան մեջ, արգելափակվել է ևս 5 ավտոմեքենա (15 ուղևոր), որոնց փրկարարները դուրս են բերել: *** Փետրվարի 23-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 4 ավտոմեքենա: Փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել 15 քաղաքացու (6 կին, 1 երեխա, 8 տղամարդ), որոնցից 2 կին և 5 տղամարդ տեղավորվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ: *** Փետրվարի 23-ին, ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 AS 162 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 23-ին, ժամը 00:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ford» մակնիշի 017 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: ← Վերադառնալ ցուցակին 0 ԹԵԺ ԳԻԾ