Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակելու են համագործակցությունը. ՄԻՊ-ը ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Պաշտոնական
unnamed-12-4

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայիանվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդուիրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողպատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը Դեսպանը Պետերսոնը ներկայացրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելությանգործունեության սկզբունքներն ու ելակետային ուղղությունները: Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին կարևորել է դիտորդական առաքելության դերը` առաջնահերթհամարելով ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանաշխատանքները: Արման Թաթոյանը  դիտորդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ևընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարված ևնախատեսվող աշխատանքները: Պաշտպանն իր խոսքում կարևորել է նաեւ դիտորդների և լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները: Կողմերն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընտրություններիընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ