Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են. Նալբանդյան (տեսանյութ)

Պաշտոնական
agn1111

Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձան ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին: