Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այն, ինչ ունենք՝ հայրենասիրությունն է. Կոմանդոս (տեսանյութ)

Մշակույթ
cucahandes-nkar

«Անկախության տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է։ Մեր զինվորների հաղթական ոգին։ Հզոր բանակ ունենք»,- ասում է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։- Եթե խնդիրներ ունենք, ոչ թե բանակի այլ կառավարողների հետ ունենք»։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Սուրբ Վարդանանց» տոնին և Հայոց բանակի 25- ամյակին նվիրված ցուցահանդես։ Կազմակերպիչը «Աշխարհի հայ նկարիչների միությունն» է։ «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ  Մարտիրոսյանի համար Հռիփսիմե Գրիգորյանի վրձնած իր դիմանկարն անակնկալ էր։ Իսկ ցուցահանդեսը հիշողությունների շարք է։ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով՝ պատերազմն ու բանակը միայն զինվորներն ու գեներալները չեն։ Նրանց սպասող ծնողներն են, նրանց կանայք ու նրանց երեխաներն են։ Եվ կարևոր է, որ ցուցադրված են ոչ միայն մեր այսօրյա պատմության, այլև մեր ազգի բոլոր փառապանծ էջերը։ «Դեռևս շատ երիտասարդ պետություն ենք»,-  ասում է Կոմանդոսը։ Չունենք ավաղ լավ հարևաններ, չունենք նավթ։ Այն ինչ ունենք, դա հայրենասիրությունն է, որ ցույց տվեցին մեր զինվորները քառօրյա պատերազմում»։ Ավելին՝ տեսանյութով