Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ բուժօգնություն ստանալուց. ՔԿՎ

Պաշտոնական
243f687d3585f9318d57ff03793443e9

Փետրվարի 23-ին www.hetq.am կայքում ««Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»» վերտառությամբ հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել Ա. Սարգսյանի պահման պայմաններին, ինչի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Ա. Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված համապատասխան արձանագրություններ: Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե «Մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է», այսինքն` ոչ բազմաֆունկցիոնալ, ապա պետք է նշենք, որ Ա. Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ և տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է: Հայտնենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց: Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Սարգսյանի պաշտպանի` իր պարտականություններն անմիջականորեն կատարելու ընթացքում որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծվել:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին