Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովրդին չխաղացնել, չլարել իրար դեմ. Վլադիմիր Գասպարյանը՝ Կոտայքում (տեսանյութ)

Պաշտոնական
230217kotayq_08

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունքների նշանակությունը կարևորեց նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանական պատշաճ ծառայություն կազմակերպելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուղեցույցների յուրացմանը, ինչի շնորհիվ ծառայության պատրաստվող ոստիկանները լիարժեք կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին: 230217kotayq_07 Ոստիկանության պետը հանձնարարեց օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև պատասխանատվությունը հանրային փոխըմբռնում ու հանդուրժողականություն ապահովելու գործում: Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: