Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություններին մասնակցելու հատուկ ձեռնարկ՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար

Պաշտոնական
Region-Capture-2

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին տեսողության պատճառով  քվերկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկը հասցեատերերին է հանձնելու   «Հայաստանի կույրերի միավորում հ»ասարակական կազմակերպության միջոցով: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18, հեռ. (37410) 54-18-45, 56-05-21, 56-80-91, 56-19-73): Միջոցառմանը կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: