Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության և Արցախի ճանապարհները՝ ժամը 17:00-ի դրությամբ

Պաշտոնական
roads4

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Դժվարանցանելի է Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: