Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյան. «Դատարանը խախտում է իմ իրավունքները եւ կոպիտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
xandoyan-2

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը պատրաստվում է լքել նիստերի դահլիճը, եթե դատարանը սկսի հետազոտել գործում առկա տեսանյութը: «Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե  կողմ եմ: Որոշում  եք  կայացնում, որը ապօրինի է»,- այսօր դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը: Այսօր դատարան ներկայացած 6 տուժողներին լսելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց հետազոտել տեսանյութը եւ Արարատ Խանդոյանի հագուստները:  Քանի որ տուժող մյուս ոստիկանները չէին ներկայացել դատարան: Գործով անցնում է 46 տուժող ոստիկան: «Դատարանը խախտում է իմ իրավունքները եւ կոպիտ»,- հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը: Նա նշեց,  որ բոլոր տուժողներին լսելուց հետո նոր միայն կարող են հետազոտել գործում առկա  ապացույցները. «Դատախազությունը փրփուրներից է ձեռքը գցել եւ ուղղորդելու է ոստիկանության աշխատակիցներին»: Մեղադրողն էլ ավելացրեց, որ այդ տեսագրությունները իրենց մոտ վաղուց են եղել եւ որեւէ մեկին ուղղորդելու ցանկություն չունեն: Ոստիկանին հարվածելու եւ  վահանը քաշելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի պաշտպանն էլ դատարանին մեղադրեց արդար դատաքննություն չիրականացնելու եւ մեղադրանքի կողմ հանդես գալու մեջ: «Սա հերթական անգամ հիմնավորում է, որ իմ պաշտպանյալը  քաղաքական բանտարկյալ է:  Դուք կատարում եք զուտ քաղաքական պատվեր՝ Բաղրամյան 26-ի պատվերը»,- նշեց Արա  Ղարագյոզյանը: Մինչ այդ դատարանում ցուցմունք տվեցին ոստիկանության 6 աշխատակիցներ: Նրանցից եւ որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրենց: Վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Արսենյանը նշեց, որ «ուղեղի սալջարդ» է ստացել զանգվածային անկարգություններից հետո եւ մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում: Այս պահին դատարանը քննում է  պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: