Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հողերի դեգրադացիան կարևոր խնդիր է Հայաստանում

Քաղաքականություն
326

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (UN FAO) Եվրոպական միության ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպել էր աշխատաժողով, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանում հողերի բերրիության պահպանման, դեգրադացիայի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված գործողությունները:   Ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում հողերի որակական հատկությունները շարունակաբար վատթարանում են դեգրադացիայի՝ էրոզիայի, հումուսի պարունակության (օրգանական ածխածնի) ընդհանուր պաշարների նվազման, հողերի փոշիացման և այլ վտանգների պատճառով, և այս առումով գործուն միջամտություն է անհրաժեշտ իրավիճակը բարելավելու համար: Սույն խնդրին անդրադառնալով՝  2017թ.ի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Աջակցություն Հայաստանում  մշակաբույսերի կառավարման ժամանակակից  փորձի խթանմանն ու  ընդունմանը» և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`Եվրոպական հարևանության Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի շրջանակներում» կազմակերպվում է աշխատաժողով, որի նպատակն է աջակցել Հայաստանում հողերի բերրիության պահպանմանը, դեգրադացիայի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններին: ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի շրջանակում ոլորտի փորձագետները կատարել են ուսումնասիրություններ՝ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը հողերի դեգրադացիայի և բերրիության վրա պարզելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև  հանրապետությունում հողերի կայուն կառավարման, բերրիության բարձրացման և մշակաբույսերի բերքատվության ավելացման ուղղությամբ արված գործնական առաջարկությունների փաթեթը կներկայացվի  աշխատաժողովի  ընթացքում: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում երկրագործության համակարգերի կայունությունն ու հարմարվողականությունը, որոշակիորեն նվազեցնելու կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա:»,- նշում է ծրագրի գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը, Աշխատաժողովին մասնակցելու են Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը,  ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը, ներկայացուցիչներ նախարարություններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ԳԱՄԿ-երից և այլ շահագրգիռ կողմերից: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների և դոնոր կազմակերպությունների  քննարկմանը կներկայացվի ՊԳԿ-ի կողմից մշակված  «Աջակցություն՝ Հայաստանում հողերի կայուն կառավարման փորձի ներդրման և զարգացման գործում» ծրագրի նախագիծը, որում հաշվի է առնվել ռեսուրսախնայողական գյուղատնտեսության ներդրման ուղղությամբ՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից  Հայաստանում և տարածաշրջանում իրականացվող ծրագրերի փորձը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի  զարգացնելու ռեսուրսախնայողական գյուղատնտեսությունն ամբողջ հանրապետությունում և նպաստելու հողերի պահպանման և արդյունավետ կառավարման գործընթացին: