Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվել է հաշվիչ հանձնաժողովի երեք անդամի փոխարեն ընտրել հինգ անդամ

Քաղաքականություն
LXH-kar

2017թ. փետրվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստ: Պատգամավոր Հայկ Խանումյանն առաջարկել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի երեք անդամի փոխարեն ընտրել հինգ անդամ՝ ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից: Առաջարկը դրվել է քվեարկության և մերժվել: Պատգամավորական հայտարարությունների ժամին իր ելույթում Խանումյանն անդրադարձել է փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին: Նա մասնավորապես նշել է. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չուներ տեղամասային հանձնաժողովի անդամներ շրջաններում և խախտումների մասին գրավոր հաղորդումներ մենք չենք ստացել: Այնուամենայնիվ քվեարկությունից հետո մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր համաձայն որոնց տեղի են ունեցել բաց քվեարկության զանգվածային դեպքեր Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններում: Վերոնշյալ շրջանների տարբեր բնակավայրերում ցույց է տրվել մասնակցության արհեստական բարձր ցուցանիշ, որոշ դեպքերում ընտրողների անձնագրային տվյալները նախօրոք եղել են տեղամասային հանձնաժողովի մոտ: Որոշ բնակավայրերում անվավեր քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ գումարվել են «կողմին»: Նշեմ, որ մենք չենք բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն հաշվի առնելով վերոնշյալը՝ ես հանձնարարել եմ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում «Ազգային վերածնունդ»  կուսակցության ներկայացուցչին չստորագրել համապատասխան արձանագրությունը»: «Վերածնունդ»  խմբակցություն