Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նեգատիվ շլեյֆը խանգարում է հույսեր կապել. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
oskanyan-raffi-seyranyan

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը իրավիճակային համախմբում է, որը բացի Երեւանի կենտրոնի որոշ թաղամասերից, մարզերում չունի լուրջ կառույցներ. ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Այն շլեյֆը նեգատիվ, որ այդ մարդիկ տասնամյակներ պաշտոններ են զբաղեցրել իշխանության մեջ, դա հնարավորություն չի տալիս լիովին ընդդիմադիր դաշտի ինչ-որ կեցվածք ստանալ եւ մյուս կողմից ընտրողի մոտ ստեղծել հույսեր, որ ինչ-որ շատ արագ կարող են իշխանափոխություն անել: Եվ հետո՝ ինչ-որ տեղ խոցելի են լինելու ընկալման առումով, որ իշխանությունից բաժանել ՊՆ-ին, որ կես տարի էլ չի անցել, որ թողել է  այդ պաշտոնը»։ Քարոզարշավի ժամանակ հռետորաբանության առումով չեն թերանա ոչ Վարդան Օսկանյանը, ոչ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Արմեն Մարտիրոսյանը,այսինքն՝  առաջին երեք թեկնածուները։ Սակայն այստեղ խնդիրը արեւմտամետ դաշտում քաղաքական մյուս ուժերի հետ մրցակցությունն է. «Միգուցե Վարդան օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը լինելով Սփյուռքից, այդ ալիքների հետ կարող են աշխատել, բայց եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի ու նրա շուրջ երիտասարդության բավականին մեծ զանգվածը, նրանք ավելի մեծ շանսեր կունենան պրոարեւմտյան այդ պաշտոնն, այսպես ասած, վերցնել: Այդ երկու ուժերը նույն դաշտում են գործելու, ու քանի որ միավորվելու հեռանկար չկա, ես չեմ կարծում, որ Օսկանյանի քաղաքական ուժի հնարավորությունները ավելի նպաստավոր են, քան «Ելք»-ինը»: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ամբողջ խնդիրը տեսնում է երկրի՝ կառավարման մոդելի փոփոխության մեջ։  «Եթե նախագահի մոդել լիներ, ապա կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը առանձին կառաջադրվեր որպես նախագահի թեկնածու: Հավանական չեմ համարում Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում, սակայն Վարդան Օսկանյանի պարագայում եւս հավանական էր, որ նախագահի անհատական թեկնածու դներ, սակայն քանի որ մոդելը փոխվել է, արդեն թեկնածուներին ստիպում է այլ մարտավարություն ընտրել»։ ԱԺ մտնելու համար նա եւս այն կարծիքին է, որ մրցակցություն կլինի հենց ընդդիմադիր դաշտում. ինչ-որ մի պահի կորոշակիանա նաեւ ֆավորիտ ուժը. «Ընտրազանգվածի վարքագիծն այդ առումով միշտ անկանխատեսելի է լինում, երբ ամեն ինչ արվում է ու թվում է, թե ամեն ինչ պլանավորված է, հաղթանակն ամեն կերպ ապահովված է, ինչ-որ մի պահի ինչ-որ մի սառույցի են բախվում, ու վերջում ինչ-որ մարդիկ կենդանի են մնում եւ ընդհանուր համակարգը ճգնաժամի մեջ է հայտնվում: Կլինի՞ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ԱԺ-ում, քաղաքագետները դժվարանում են կանխատեսել. եղած հնարավորությունները լուրջ հիմքեր չեն ստեղծում կարծելու, որ նրանք կկարողանան հաղթահարել 7 տոկոսանոց շեմը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործեր են նախապատրաստվում՝ բանակում տեղի ունեցած չարաշահումների մասով: Սեյրան Օհանյանն ինքը դա համարում է բարոյականությունից զուրկ շահարկում եւ հետեւանք նրա, որ իրենք միակ ուժն են, որը  գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ ժողովրդի: