Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գուցե զինվորը ծխող չէ կամ այլ ծխախոտ է նախընտրում». աղմուկ՝ նախագծի շուրջ (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen-1

Պայմանագրային զինծառայողներին ծխախոտի փոխարեն գումար տրամադրելու  նախագիծն անհիմն մեծ աղմուկ է բարձրացել. կարծում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա այսօր կառավարության նիստին հիշեցրեց, որ երկար տարիներ նախարարությունը ժամկետային զինծառայողներին ծխախոտ չի հատկացրել, փոխարենը տվել է  գումարը, իսկ տվյալ նախագծով առաջարկվում է նույն սկզբունքը սահմանել նաև պայմանագրային զինծառայողների համար: «Ամեն օր մեկ տուփ սիգարետ տրամադրելը չի տեղավորվում մեր ընդհանուր քաղաքականության մեջ: Այսինքն՝ կարող է մարդը ծխող չէ, կամ ինքը այլ ծխախոտն է նախընտրում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` նախագծի նպատակն այն է, որ նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու հարցում, կամ նրանք, ովքեր չեն ծխում տրամադրված սիգարետ, գնեն իրենց նախընտրածը: «Երեկ շատ հետաքրքիր էր, որ այս նախագծին վերագրվեց զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարն այլ տեղ ուղղելու նախագծի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:  Ինչից հետո  վարչապետը արձագանքեց. «Դրա համա՞ր եք էտենց մանրամասն պատմում»: Հիշեցնենք, որ նախագծով  ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Նախագիծն ընդունվեց: