Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշարձանի 3 հատվածները տեղափոխել են «Գեղարվեստի կոմբինատ»

Հասարակություն
hush

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.

Հիմք ընդունելով ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի 10.02.2017 թ. N 03/14.4/618-17 գրությունը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության հանձնարարականը` ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Չարենցավանի Հաստոցաշինական գործարանի տարածքում պահպանվող «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի ապամոնտաժված երեք հատվածները` երկուսը պղնձից, մեկը չժանգոտվող թիթեղից տեղափոխել են Երևանի «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ-ի տարածք` հետագա պահպանության համար:

Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակությամբ 1978թ. կառուցված «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի /պետ.ցուցիչ 6.8.14/ վերևի դեռևս կանգուն հատվածը վնասվել էր 2016 թ. մայիսին` բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու և կարկուտի հետևանքով: Տեղական նշանակության հուշարձանի նկատմամբ նախորդ տարիներին նաև իրավախախտման դեպքեր էին արձանագրվել: