Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը գոլ խփեց և վնասվածք ստացավ (տեսանյութ)

Սպորտ
unnamed-61-2

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի ֆրանսիական «Սենտ-Էտյենի» հետ խաղում չի կարողացել շարունակել հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի թվիթերյան էջը, հայազգի ֆուտբոլիստը մկանային թեթեւակի վնասվածք է ստացել եւ ստիպված փոխարինվել է 25-րդ րոպեին: Ի դեպ, այս պահին շարունակվող «Սենտ-Էտյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացել է հենց մեր ֆուտբոլիստը: