Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի խումբ անչափահասներ կանխել են բնակարանային գողության փորձը

Պաշտոնական
գող

2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի  Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ  «դեմքի քիմիական այրվածքներ»ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Թոթովենց փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով հայտնել է, որ այրվածքներն ստացել է նշված հասցեում անհայտ անձանց կողմից գողություն կատարելու ժամանակ: Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 21.02.2017թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ գողությունը կանխվել է բնակիչների, իսկ կասկածյալների փախուստը՝ մի քանի անչափահասների կողմից։ Նախաքննության ընթացքում որպես տուժող է ճանաչվել փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով ներկայացրել է երկու կասկածյալների կողմից իր բնակարանից գողություն կատարելու դեպքի հանգամանքները: Հարցաքննվել են նաև կասկածյալների փախուստը կանխած անչափահաս վկաները։ Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին