Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

Սպորտ
unnamed-51-2

Շարժայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց առաջատարներից մեկի՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կողմերը շատ արագ խաղարկեցին պարտիան, իրար ետեւից փոխանակեցին հիմնական ֆիգուրները եւ 42-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Մաքսիմ Վաշյե-Լագրավը վաստակեց 3,5 միավոր եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ շարունակում է կիսել 1–ին տեղը: Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքի արեց մրցաշարում եւ 2,5 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին: