Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազպրոմ Արմենիա»-ից՝ մարզպետարան. վարչապետի նոր նշանակումները

Քաղաքականություն
karen-kara

Վարչապետի որոշումները՝ նշանակումների մասին

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։

ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԱԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։ Ըստ «Ցայգ»-ի՝ Խաչատուր Վարագյանը նախկինում Արթիկի քաղաքապետ է եղել: Նա Արթիկի ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է: Նա ղեկավարում էր նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղը: ՀՀԿ անդամ էր, սակայն վերջերս լքել է կուսակցության շարքերը: Նորանշանական փոխմարզպետը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ վարկանիշային ցուցակով: