Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական գինիները՝ MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Տնտեսություն
gini

Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիային Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ  MUNDUS VINI 20th Grand International Wine Awards  մրցանակաբաշխություն և հայկական գինիների ուղեկցությամբ գալա ընթրիք: MUNDUS VINI մրցանակաբաշխությունը գործում է 2001 թվականից, այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-մավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Յուրաքանչյուր գինու համար կարող է լինի առավելագույն 100 միավորը։ Ամեն մի գինի համտեսվում և գնահատվում է ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Տրվող մրցանակները կարող են լինել Մեծ Ոսկի, Ոսկի և Արծաթ։ Նախորդ տարիներին ևս եղել են հայկական գինիներ, որոնք արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակը ստալուց հետո գինեգործական ընկերությունը տվյալ գինուց արտադրելու դեպքում շշի վրա սովորաբար փակցնում է տվյալ մրցանակի շահումը հավաստող համապատասխան նշանը։ Քանի որ մրցույթի ժյուրիի անդամները հրավիրված են աշխարհի տարբեր երկրներից, հետևաբար հայկական գինիների մասնակցությունը կբարձրացնի նրանց ճանաչելությունը։ MUNDUS VINI-ի մրցանակակիր գինիների համար շուկա մուտք գործելը ավելի դյուրին է։ Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են  ներկայացրել Հայաստանի գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝ 1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines 2. Վայք Գրուպ ՓԲԸ 3․Օլդ Բրիդջ ՍՊԸ 4. Քյօշ ՍՊԸ 5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ 6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս 7․Գետնատուն ՍՊԸ 8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor 9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ 10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո 11․Մեծ Սյունիք ՓԲԸ 12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines 13․ՎանԱրդի ՍՊԸ 14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines 15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ 16․ Մարան ՍՊԸ 17․ Տրինիտի ՍՊԸ 18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ 19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից:   Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ