Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ մարզերում աղջիկներին զրկում են կրթության իրավունքից

Հասարակություն
mar-asulis

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվն այն արգելող օրենքի ընդունումից հետո Հայաստանում  նվազել է: Տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը մոտենում է գրեթե նորմային. անցած տարի 100 աղջիկ և 108 տղա է ծվել: Միայն օրենքը չի լուծի խնդիրն ամբողջությամբ. կարծում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա՝ այսօր աղջիկների նկատմամբ այլ խտրականություններ էլ են իրականացվում. «Եթե առաջ չէին թողնում այդ աղջիկներին ծնվել, ապա հիմա մարզերի դպրոցների մեծ մասը տղաներ են նստած, աղջիկները կամ չեն ծնվել, կամ էլ իրենք այդ տարիքի միակն են ու ծնողները նրանց չեն ուղարկում դպրոց՝ զրկելով կրթության իրավունքից»: Գրանցված փոփոխությունը, սակայն, մասնագետները մեծ ձեռքբերում են համարում. «Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ  5 տարվա ընթացքում այս ուղղությամբ դրական փոփոխություններ են նկատվում: Ոչ մի երկիր այսքան կարճ ժամանակահատվածում նման հաջողության չի հասել»: Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ նշեց. «Տարեցտարի հղիության արհեստական ընդհատումները նվազում են: Եթե 2014 թվականին ամեն կնոջ հաշվով արվում էր 2,5 աբորտ, ապա հիմա ամեն կնոջը հասնում է 0,6 աբորտ»: Հայաստանում տարեկան արձանագրվում է 40-42 հազար ծնունդ, իսկ հղիության արհեստական ընդհատումների թիվը  7-8 հազար է: Դրանցից միայն 25%-ն է սոցիալական խնդիրների պատճառներով: