Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականն այս անգամ չի կարողանալու տոկոսներ խփել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture-1

«Ծառուկյան» դաշինքն ակնկալում է, որ Ազգային Ժողովի ընտրություններում կստանա մոտ 40 տոկոս քվե։ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ասում է, որ անցկացվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, եւ դրանք ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր առաջին տեղում է գտնվում:  Պարոն Զուրաբյանը հիշում է, որ երկու տարի առաջ քննադատել է Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, բայց իր թիրախը առաջին նախագահն էր՝ ընտրություններ չէին եւ հնարավոր էին բախումներ: Այսօր այլ վիճակ է. «Ծառուկյան» դաշինքի համար շատ նպաստավոր պայմաններ է կոնկրետ ստանալ քվեները եւ ստանալով քվեները՝ ձեւավորել կոնկրետ մեծամասնություն, ինչով եւ տեղի կունենա այն բոլորի կողմից սպասված իշխանափոխությունը, որը նախորդ ճանապարհով ոչ մեկին չէր հաջողվում»: Լրագրողները նկատում են, որ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ 10 տարվա ընթացքում պատգամավորի մանդատը չի ծառայեցրել օրենսդրական նախաձեռնություններին, նույնիսկ չի հասկացել, թե ինչ կուսակցություն էր ԲՀԿ-ն: Արարատ Զուրաբյանն այլ առավելություններից է խոսում. «Ես համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքը այլընտրանք է լինելու Հանրապետական կուսակցությանը»:  Այսօր «Ծառուկյան» դաշինքով հանդես եկող Արարատ Զուրաբյանը վստահ է, որ Հանրապետականն այս անգամ չի կարողանալու տոկոսներ խփել. «Նախ նախադեպ չկա, որ Հանրապետական կուսակցությունը  մեծամասնություն ձեւավորած լինի ինչ-որ ժամանակ, երկրորդը՝ անկախ այն ծավալներից ընտրակեղծարարության, անկախ միջոցներից, ճնշումներից, առավելագույն ձայների քանակը կազմում է մասնակիցների մոտավորապես 51-52 տոկոսը»: Պատգամավորության թեկնածուն, իհարկե, չի ասի, թե այս ընտրություններից ժողովրդավարական հրաշքներ է սպասում, սակայն կեղծիքների ծավալների նվազումը չի բացառում. «Եթե մեզ հաջողվի նորմալ ընտրություններ կամ նորմալին մոտ ընտրություններ անցկացնել, ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը ոչ թե մեծամասնություն կձեւավորի, այլ նաեւ պակաս ձայներ կունենա մի շարք, ասենք, մեկ երկու այլ քաղաքական ուժերից»: Ի դեպ, Արարատ Զուրաբյանը գրեթե վստահ է, որ ինքը կլինի ապագա խորհրդարանում: