Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմինե Հովհաննիսյանը նախարարից ոսկե մեդալ ստացավ (տեսանյութ)

Հասարակություն
armine

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության  երկու ներկայացուցվիչներ՝ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ  ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանն այսօր  Կրթության եւ գիտության նախարարի կողմից պարգեւատրվեցին բարձրագույն մեդալով՝ «Ոսկե հուշամեդալով»:   Արմինե Հովհաննիսյանը հիշեց, որ կազմակերպությունը ստեղծվել է  25 տարի առաջ, եւ եկավ լրացնելու այն բացը, որը առաջացել էր անկախությունից հետո: «Մենք մեդալը ստանում ենք, բայց աշխատանքը, մեծ աշխատանքը ընկնում է մեր մարզային ներկայացուցիչների վրա»։ Ծրագրի ղեկավար Անահիտ Մանուկյանն էլ  շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին: «Այս պարգեւը չէր լինի, եթե չլիներ պատանեկան նվաճումների ողջ աշխատակազմի թիմային աշխատանքը: Սա մեր ողջ թիմի պարգեւն է, սիրելի գործընկերներ»,- ավելացրեց նա: «Հայաստանի պետական նվաճումներ» կազմակերպությունը հանրակրթության ոլորտում ուսումնական ծրագրեր է իրականացնում 1992 թ-ից: