Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով երբ ցանկանում է, մտնում է անտառ, որս է անում» (տեսանյութ)

Հասարակություն
asul-1

«Հայաստանում կարմիր գրքում գրանցված շուրջ 150 տեսակ կաթնասուն գտնվում է վերացման վտանգի տակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանը. «Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որն արդեն տարբեր պատճառներով գտնվում է էկոլոգիական աղետի առաջ, կորցնում է  իր համար կարևորագույն շղթայի մի մասը»,-ասաց նա՝ հավելելով, որ անցյալ տարի ԱԺ  է մտել վայրի կենդանիների մասին օրենքի փաթեթը, սակայն այդ ուղղությամբ մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել: «Հայաստանում ով երբ ցանկանում է, մտնում է անտառ, որս է անում, թռչունների մեծ մասը վերանում է  ժամանցային որսորոդության արդյունքում»,-նշեց Փանոսյանը: Քննարկմանը ներկա՝ բնապահպան Սիլվա Ադամյանն էլ անդրադարձավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը՝ նշելով, որ այն սպառնում է որոշ կենդանատեսակների գոյությանը:  «Նախաձեռնող կողմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերվել է միջազգային կարմիր գրքում գրանցված կենդանիների 23 տեսակ, որոնցից 13-ը գիշատիչ թռչուններ: Նրանք ասում են, թե հանքը շահագործելուց առաջ այդ կենդանիներին տեղափոխելու են այլ տարածք, սակայն առնվազն 20-30 տարի է պետք, որ նոր տարածքում կենդանին վերարտադրվի, նոր բնադրավայր գտնի»: